Հայաստանի պատմության և Էրեբունի պատմահնագիտական թանգարանների ցուցանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում

  • by Western Armenia, 25 Փետրվարի, 2023 in Մշակույթ
121 դիտում

Հայաստանի պատմության և Էրեբունի պատմահնագիտական թանգարանների ցուցանմուշները կներկայացվեն Բրիտանական թանգարանում: «Շքեղություն և ուժ. Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսի բացումը սպասվում է մայիսին:  Այս մասին նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: 

«Նախորդ տարի Բրիտանական թանգարանի «Մերձավոր Արևելք» բաժնի ղեկավարն անձամբ եկավ թանգարան հատուկ մեր հավաքածուների ցուցադրության համար խնդրանքով: Նա հիացած էր այն եզակի ցուցանմուշներով, որոնք մեր հավաքածուներում առկա են: Հիմա աշխատում ենք Բրիտանական թանգարանի մեր գործընկերների հետ այդ մեծ ցուցահանդեսին նախապատրաստվելու համար: Բրիտանական թանգարանը մեզնից փոխառում է Աքեմենյան և անտիկ շրջանի որոշ նյութեր և այդ ցուցադրության մեջ ներկայացնում հայկական առանձնահատկությունները»,-ասաց Դավիթ Պողոսյանը:  

Այս տարվա ընթացքում սպասվում է նաև ցուցադրություն Ռուսաստանում: Թեման լինելու է ուրարտական շրջանի ժառանգությունը: