Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը

  • by Western Armenia, 02 Ապրիլի, 2024 in Մշակույթ
24 դիտում

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ 

Այս մասին հայտնեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։ 

Ապրիլի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Սայմոն Հեբերլե) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի  (ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) համատեղ համերգը։

Համերգը բաղկացած է երկու բաժնից՝ հոգևոր և աշխարհիկ։ Ծրագրում՝ ֆրանսիական, իտալական, անգլիական, սկանդինավյան, գերմանական, իսպանական և այլ ժողովուրդների խմբերգեր։

Բացի երևանյան համերգից, ապրիլի 12-ին, ժամը 19:00 Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը։