Հայերի գանձարան մշտական ցուցահանդեսի բացումը Վարշավայում

  • by Western Armenia, 15 Դեկտեմբերի, 2022 in Մշակույթ
113 դիտում

Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich Լեհաստանի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամում տեղի է ունեցել «Հայերի գանձարան» ցուցահանդեսի բացումը, որը հանրության համար բացվել է դեկտեմբերի 9-ից: Այստեղ առաջին անգամ մշտական ցուցադրությամբ ներկայացվում է հայության հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը։ Ինչպես նշեց ցուցահանդեսի համակարգող եւ հիմնադրամի ներկայացուցիչ Հաննա Կոպչինսկա-Կլոշը, ցուցանմուշների թիվը հասնում է 130-ի։ Ամենահին ցուցանմուշը՝ Լվովի աղոթագիրը/Lviv Gospel Book from Skewra / թվագրված է 1198 թ։ Այն պատճենն է, իսկ բնօրինակը գտնվում է Վարշավայի Ազգային գրադարանում։