ԱՄՆ-ի արևելյան ափին հայկական խոհարարական չորս նախաձեռնություններ ազգային խոհանոցի միջոցով համախմբում են մարդկանց՝ պահպանելով հայկական համերն ու ավանդույթները։
The Armenian Weekly-ում հրապարակված Ռոզի Նիսանյանի հոդվածն անդրադառնում է սննդի փոքր նախաձեռնություններին, որոնք հայկական ուտեստները ներկայացնում են նոր միջավայրերում՝ խոհանոցը դարձնելով մշակութային ինքնության և համայնքային կապերի պահպանման միջոց։
