«Հայկական հարցի եւ հայերի դեմ իրականացված ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան»․ գրքի շնորհանդես

  • by Western Armenia, 25 Հունիսի, 2024 in Մշակույթ
39 դիտում

Երեւանում տեղի է ունեցել «Հայկական հարցի եւ հայերի դեմ իրականացված ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գրքի առաջին հատորի շնորհանդեսը: 1040 էջից բաղկացած այս աշխատությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանությանն առնչվող բացառիկ վավերագրությունների ամբողջություն է։

Արխիվը, որից օգտվել են հեղինակները, անմշակ վիճակում է եղել, պահվել է 11 արկղերում եւ ներկայացնում է 1912-1922 թթ. ժամանակահատվածը: 

Գրքի հեղինակներից մեկի խոսքով՝ իրենց նպատակն  է եղել ստեղծել ընդարձակ ցուցակ՝ տեղեկագիր մատյան, որտեղ ներկայացված են դեռեւս առաջին արկղում պահվող վավերագրերը։

«Որոշ բաներ բառացի ենք տեղադրել՝ հաշվի առնելով նյութի կարեւորությունը՝ մասնավորապես օսմաներեն վավերագրերը, որպեսզի դրանք արագ հասանելի լինեն լայն շրջանակներին»,-հավելել է Լուսինե Սահակյանը: