Հայկական մշակույթի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում

  • by Western Armenia, 13 Դեկտեմբերի, 2022 in Մշակույթ
117 դիտում

Ըստ իրավագետ Ռաֆայել Լեմկինի, ցեղասպանությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջմամբ վերացումը, այլև նրա ազգային-հոգևոր մշակույթի ոչնչացումն է: 

Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Արևմտյան Հայաստանում հայ բնակչության զանգվածային կոտորածներին ու տեղահանությանը համընթաց երիտթուրքական կառավարությունը կանխամտածված և ծրագրավորված կերպով ոչնչացրել է նաև հայկական քաղաքակրթության նյութական վկայությունները: Հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության նկատմամբ երիտթուրքերի որդեգրած ոչնչացման քաղաքականությունը շարունակվեց նաև Հանրապետական Թուրքիայում, քանզի դրանք դիտվում էին որպես հայկական ներկայության անցանկալի վկաներ: 

Սկսած 1920-ական թթ. օկուպացված տարածքում սկսվել է նաև Արևմտյան Հայաստանի տեղանունները փոխելու գործընթաց: Հայկական աշխարհագրական տեղանունները փոխարինվել են թուրքականով:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974թ. տվյալների` 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն:

Հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կամ դրա յուրացումը` հայերի դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակությունն է: