Հայտնի դերասան Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արեւորդի» փառատոնում

  • by Western Armenia, 07 Հունիսի, 2024 in Մշակույթ
19 դիտում

Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արեւորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։ Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։

Նշեմ՝ Երեւանում կայացել է «Արեւորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնը, որին մասնակից են դարձել տասնյակ բնապահպանական կազմակերպություններ, հարյուրավոր հյուրեր եւ նրանց բոլորին միավորել է մեկ գաղափար՝ անել առավելագույնը բնության պահպանության համար։ 

Այս տարի Փառատոնի շրջանակում ցուցադրվել են 30 ֆիլմեր աշխարհի տարբեր ծայրերից, գործել են մի քանի ակտիվ աշխատարաններ եւ ցուցահանդեսներ։