Հայ գրերի գյուտին նվիրված ներկայացում՝ հոկտեմբերի 11-ին

  • by Hasmik Karapetyan, 01 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
173 դիտում

Հոկտեմբերի 11-ին տեղի կունենա հայ գրերի գյուտի փառաբանությանը նվիրված «Մեսրոպյան ժառանգություն» խորագրով մշակութային ձեռնարկը։

Ներկայացումը կազմակերպում է Արևմտյան Ամերիկայի Համազգայինի Շրջանային վարչության Գրական միավորը։ Միջոցառումը կմեկնարկի երեկոյան ժամը 5-ին, իսկ ընկերային ժամը՝ 16:30-ին, Համազգայինի «Արիս Ստամբոլյան» մշակութային կենտրոնում՝ Գլենդելում։

Մուտքն ազատ է, նախատեսված է նաև հյուրասիրություն։