Հայ մշակույթի պահպանությունը՝ թելերով և մեղեդիներով

  • by Editbeglari, 06 Օգոստոսի, 2026 in Լուրեր
118 դիտում

Լեհաստանի Վրոցլավ քաղաքում կազմակերպված հայկական կարպետների ցուցահանդեսն ու երաժշտական երեկոն ներկայացրեցին հայ մշակույթի կենդանի շարունակությունը Սփյուռքում։

Դանիա Սայեղի ձեռագործ կարպետները և նրա որդիներ Ճորճ ու Արամ Սայեղների հայկական երաժշտական կատարումները դարձան հայկական ինքնության պահպանման և նոր սերունդներին փոխանցման օրինակ։

Պրոֆեսոր Արա Սայեղը նշում է, որ մշակութային ժառանգությունը պահպանվում է ոչ միայն կառույցներով, այլև անհատների նվիրվածությամբ, ընտանիքի դաստիարակությամբ և մշակույթը ապրեցնելու պատրաստակամությամբ։