Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Արցախի բռնի տեղահանության մասին, կցուցադրվի Լոս Անջելեսում

  • by Editbeglari, 24 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
209 դիտում

Լոս Անջելեսում սեպտեմբերի 27-ին կայանալիք «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի հայազգի ռեժիսոր Դիանա Մեդիսոնի «Տան պես ոչինչ չկա» վավերագրական ֆիլմը։ Այն պատմում է 2023 թվականի սեպտեմբերին Արցախից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանության մասին։

Փառատոնի ընթացքում կներկայացվի նաև Մեդիսոնի մեկ այլ՝ «Փառքի մյուս կողմը» ֆիլմը, որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի 24-ին։ Փառատոնի փակման արարողության ժամանակ Դիանա Մեդիսոնին կինարվեստում ունեցած ավանդի համար կշնորհվի «Breakthrough Artist Award» մրցանակը։

Միջոցառումը կվարող է ամերիկահայ դերասանուհի և ակտիվիստ Սոնյա Քեշիշյանը։ Լոս Անջելեսում բնակվող Դիանա Մեդիսոնը դերասանուհի, պրոդյուսեր, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և ձեռնարկատեր է։

1995 թվականից անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնը աջակցում է անկախ կինեմատոգրաֆիստներին՝ կինոյի միջոցով խթանելով փոխըմբռնումն ու մշակութային երկխոսությունը։