Հայ ռեժիսորների «Թեզետա» գեղարվեստավավերագրական ֆիլմը ցուցադրվել է Եթովպիայի ազգային թատրոնումՌեժիսորներ Արամազդ Գալայճեանի և Գարեգին Պապոյանի «Թեզետա» գեղարվեստավավերագրական ֆիլմը հունիսին ցուցադրվել է Եթովպիայի ազգային թատրոնում:

  • by Western Armenia, 10 Հունիսի, 2024 in Մշակույթ
21 դիտում

Ավելի վաղ՝ մայիսին, կինոնկարը ցուցադրվել է նաև Ադդիս միջազգային կինոփառատոնում որպես բացման ֆիլմ։

Այն պատմություն է երաժշտության մասին, որը տարիներով եղել է երկու մշակույթի միջև կապ հաստատող ամուր կամուրջ։ Գևորգ Նալբանդյանը Եթովպիայի առաջին ազգային հիմնի հեղինակն է, որը Ցեղասպանությունից փրկված քառասուն հայ որբերի հետ Եթովպիայի կայսր Հայլե Սելասեի հրավերով ժամանել է Եթովպիա և հետագայում հիմնադրել կայսերական փողային նվագախումբը։ Նրա զարմիկը՝ Ներսես Նալբանդյանը, հիմք ընդունելով կայսերական նվագախմբի կատարած երաժշտությունը, ստեղծել է ժամանակակից եթովպական ջազային երաժշտությունը: