Միջոցառումը կանցկացվի ՀԲԸՄ 94-րդ Ընդհանուր ժողովի շրջանակներում և կնվիրվի կազմակերպության 120-ամյա գործունեությանը։
«LEGACY»-ն մեկ բեմում կհամախմբի տարբեր սերունդների հայ արվեստագետների՝ ներկայացնելով երաժշտության, պարի, կերպարվեստի և ժամանակակից տեսարվեստի համադրություն։ Երեկոյի մասնակիցների թվում են «Capital Cities» դուետի անդամ, երգիչ և երգահան Սեբու Սիմոնյանը, դուդուկահար Էմանուել Հովհաննիսյանը, գեղանկարիչ և վիդեոարտիստ Գևորգ Մուրադը, երգչուհի Ինգա Արշակյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, սոպրանո Արմինե Վարդանյանը, հոբոյահար Հայկ Հեքեքյանը, «Նավասարդ» ֆոլկ նախագիծը, ՀԲԸՄ Մոնրեալի «Գառնի» պարախումբը և ՀԲԸՄ «Stars» մանկական երգչախումբը։
Ծրագրի առանձնահատկությունը տարբեր արվեստների միավորումն է՝ հայկական երաժշտական ժառանգությունը ներկայացնելով ժամանակակից բեմական և տեսողական լուծումներով։ Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն է տարբեր սերունդների արվեստագետների միջոցով պահպանել և նորովի ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը։
«LEGACY»-ն կկայանա հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20։00-ին։ Տոմսերի արժեքը 50–150 կանադական դոլար է։ Միջոցառումը նախատեսված է որպես ՀԲԸՄ 94-րդ Ընդհանուր ժողովի ծրագրի եզրափակիչ մշակութային միջոցառում։
