Հորդանանի միջնադարյան ամրոցում գտնված հայերեն արձանագրությունների վերաբերյալ նոր մանրամասներ

  • by Western Armenia, 14 Դեկտեմբերի, 2023 in Մշակույթ
58 դիտում

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը բուհում դեկտեմբերի 13-ին  կայացած դասախոսության շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հորդանանի Շոուբակ ամրոցի արշավախմբի հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված նորահայտ հայերեն արձանագրություններով վերաբերյալ։  «Հորդանանի նորահայտ հայերեն արձանագրությունները» խորագրով դասախոսությանը նա նշել է, որ անձամբ հրավիրվել է 12-րդ դարով թվագրվող ամրոցի պեղման աշխատանքներն իրականացնող Ֆլորենցիայի համալսարանի արշավախմբի կողմից,  ծանոթացել է խաչակիրների կառուցած եկեղեցու բակում հայտնաբերված հայերեն արձանագրություններով երկու սալաքարերին, ուսումնաս Ֆլորենցիայի համալսարանի Միջնադարյան հնագիտության բաժնի հետ։իրել հայտնաբերման հանգամանքները։ Համլետ Պետրոսյանը իր խոսքում նշել է, որարդեն 10 տարուց ավելի է համագործակցում է Հետազոտել են  Մետաքսի ճանապարհի վայոցձորյան հատվածը։ Պետրոսյանը  նշել է, որ շուտով լույս կտեսնի «Եղեգիս» գիրքը՝ նվիրված մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վայոց Ձորի առանձնահատուկ դերակատարմանը։ 

«Հայ-իտալական արշավախումբը արդեն երրորդ տարին է համատեղ պեղումներ է անցկացնում նաև Դվինում։ Քանի որ մեր գործընկերները նաև Ֆլորենցիայի համալսարանի Պետրա-Շոուբակ հնագիտական արշավախմբի անդամներն են, մենք շատ սերտ կապերի մեջ ենք, և մի անգամ չէ, որ խոսել ենք հատկապես խաչակիրների ժամանակաշրջանի հայ Կիլիկիայի հարաբերությունների, այդ տարածքներում հայերի դավանական, մշակութային ներկայության մասին։ Շատ ուրախալի էր, որ մեր հնագետները Շոուբակի պեղումների ժամանակ պատահաբար՝ ոչ մշակութային շերտում, թափվածքը հեռացնելիս գտել են սալաքար՝ հայերեն արձանագրություններով»,-մանրամասնեց Պետրոսյանը՝ հավելելով, որ այնտեղ են մեկնել հնագետ, Դվինի արշավախմբի անդամ Տատյանա Վարդանեսովայի հետ։Ըստ հնագետի՝ Հորդանանում հայկական ավելի ակտիվ ներկայությունը զգացվել  է խաչակրաց արշավանքներին զուգահեռ։ Խաչակիրները մեկ անգամ չէ, որ փորձել են ստանալ Կիլիկյան թագավորների կամ իշխանությունների աջակցությունը։ Կիլիկայի թագավորներն էլ ձգտում էին իրենց թագը ստանալ եվրոպական միապետներից։

Արդեն 12-րդ դարից սկսած՝ հատկապես խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ, շատ ինտենսիվ հարաբերություններ են եղել կիլիկյան արքունիքի և մի կողմից՝ հորդանանյան առաջնորդ Սալահ ադ-Դինի, մյուս կողմից՝ խաչակիրների միջև։

Հայերեն արձանագրություններով սալաքարերը գտնվել են Շոուբակ ամրոցում խաչակիրների կողմից կառուցված եկեղեցու հարավային հատվածին կից տարածքը մաքրելու ընթացքում։ Նախնական վարկածով՝ տարածքում ընդարձակ գերեզմանոց է եղել և չի բացառվում, որ այդ սալաքարերը ծագում են դրա ինչ-որ կառույցից։