Հորինված պատմություն

  • by Western Armenia, 08 Մայիսի, 2024 in Մշակույթ
36 դիտում

Հայաթափման, հայերին իրենց պատմական հայրենիքում ցեղասպանելու և բռնի տեղահանության քաղաքականությանը զուգահեռ Բաքուն շարունակում է տարածքային, պատմական և մշակութային հավակնությունների քաղաքականությունը  հայ ժողովրդի պատմական հայրենիքի և մշակութային ժառանգության նկատմամաբ։ Սրանք անընդունելի գործողությունների ամբողջություն են, որոնց նպատակը հայկական հետքի բնաջնջումն է։ 

Western Armenia TV-ին բազմիցս է աարձանագրել, որ Բաքուն հորինում է պատմություն և թիրախավորում է Արևմտյան Հայաստանին։

Բաքվի ուշադրությունը կենտրոնացած է այն ենթադրության վրա, որ եթե կեղծ լուրերն անընդհատ կրկնվում են, հատկապես հակառակը և իրականը բացահայտող տեղեկատվության բացակայության պարագայում, ապա կեղծիքն աստիճանաբար դառնում է ընդունված տարբերակ և վերջապես` աստիճանաբար դիտվում որպես իրողություն: Ահա թե ինչ նպատակով են անդադար հնչում և հրապարակվում «Արևմտյան» և «Հարավային» ադրբեջան երկրամասեր ունենալու վերաբերյալ ներկայիս Բաքվի  իշխանությունների շարունակական պնդումները: Դրանք ուղղորդված են սեփական երկրի՝ ադրբեջանի պատմական անցյալ ունենալու և ապա հարևանների տարածքներին աստիճանաբար տիրանալու նպատակին՝ պնդելով, որ այսպես կոչված տարածքի «հնամենի» հողերն ադրբեջանցիների հայրենիքն ու պատմական ծննդավայրն է: Տեսություններն անընդհատ ամրապնդելով` նրանք ցանկանում են Արևմտյան Հայաստանին հավասարվեն: Սակայն Արևմտյան Հայաստանը ունի դարամյա պատմություն և մշակույթ։

Հազիվ հարյուր տարի բոլորած ադրբեջանն ցանկանում է ունենալ նույն հավակնությունները ինչ պատմություն կերտած պետությունը։