Հուզմունքով եմ ներկա գտնվել արցախցի երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին. դեսպան 

  • by Western Armenia, 08 Հուլիսի, 2024 in Մշակույթ
41 դիտում

Արեւելյան Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ներկա է գտնվել Արցախից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին։ 

Այս մասին նշված է Ֆրանսիայի դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Հուզմունքով եմ ներկա գտնվել Արցախից երաժիշտների կատարմամբ կամերային երաժշտության համերգին: 

Այս կանանց և տղամարդկանց համար, ովքեր վերամիավորվել են իրենց բռնի գաղթից 10 ամիս անց, այս համերգը հաղթանակ է աքսորի, անարդարության և մոռացության դեմ»,- իր գրառման մեջ նշել է դեսպան Դըկոտինյին։