Հունիսի  2-5- ը Երևանում կանցկացվի «Բալետ ֆեստ»-ը  

  • by Western Armenia, 01 Հունիսի, 2024 in Մշակույթ
31 դիտում

Չորս օր մայրաքաղաքը կգունավորվի դասական թատերարվեստի պարային խճանկարով: Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Բացօթյա բալետային փառատոնին Երևանում հանդես կգան Բորիս Էյֆմանի՝ “Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը”, Թբիլիսիի՝ “ Զ. Պալիաշվիլու անվան օպերայի ու բալետի” և Երևանի՝  “Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական” թատրոնները: 

«Ծավալային առումով մեկ ֊ մեկուկես անգամ գերազանցում է այս տարվա փառատոնը: Մենք շարունակելու ենք՝ բարձրարժեք արվեստը հասանելի դարձնելու մեր բնակչությանը: Սպասվում է բալետային իրական հրավառություն»,-նշում է Երևանի քաղաքապետարանի “Մշակույթի և տուրիզմի վարչության” պետ Գոշ Սարգսյանը: Նախագծի իրագործումն այս տարի հնարավոր է դարձել նաև Անգլիայում կայացած՝ “Ազգային բալետի”  շրջանակներում ՝  հյուրախաղերի տոմսերի վաճառքից գոյացած հասույթի շնորհիվ:

 «Այս փառատոնը կարևոր էլեմենտ է մեր քաղաքի կյանքում: Եվ կարևոր է շատ, որ այս ամենը հասանելի է մեր համաքաղաքացիներին՝ բոլորովին անվճար»,- ասում է մաեստրո Կարեն Դուրգարյանը: Երևանյան բալետային օրերը՝ սկսած 2023 թվ-ից հետո, մշակութային ամենասպասված իրադարձություններից են: Հանդիպման վայրը անփոփոխ՝ Թումանյանի անվան զբոսայգում: Ներկայացումների սկիզբը՝ ժամը 20:00-ին: Հանդիսատեսին այս տարի սպասվում է նաև հետաքրքիր անակնկալ՝ առավել հարմարավետ վայելելու երեկոները: