Հունվարի 9-ին լրանում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը

  • by Western Armenia, 09 Հունվարի, 2024 in Մշակույթ
83 դիտում

Հունվարի 9-ին լրանում է կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը:

 Ի նշանավորում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի, Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանն իր ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացում է «Սերգեյ Փարաջանով․ Չընդհատված թռիչք» ցուցադրությունը։

Ցուցադրությունը ներկայացնում է մեծն վարպետ Փարաջանովի ընկեր, աշակերտ, լուսանկարիչ Յուրի Մեչիտովի լուսանկարները՝ այդ թվում հայտնի «Թռիչք» ֆոտոն։

Վարպետի կյանքի և ստեղծագործությունների ընկալման հարցում այս լուսանկարն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում և ունի ստեղծման հետաքրքիր պատմություն։ Այն արվել է 1981 թվականի մայիսի 15-ին և փոխանցում է ոչ միայն Փարաջանովի դիմագծային կերպարը, այլև նրա ստեղծագործական միտքը, քանի որ Յուրի Մեչիտովի կողմից արված լուսանկարի կոմպոզիցիոն հեղինակը հանդիսացել է հենց ինքը՝ Փարաջանովը։

Փարաջանովի 100-ամյակի առթիվ հանրությանը ներկայացվեց Փարաջանովի արձանը, որն առաջիկայում իր տեղը կգտնի Կինոյի տան հարակից հրապարակում, որը կրելու է «Նռան գույնը» անվանումը:

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ՝ Western Armenia Tv-ի յութուբյան էջում։