Հրատարակվել է «Իրանի հայկական եկեղեցիներ» գրքի պարսկերեն-անգլերեն տարբերակը

  • by Western Armenia, 01 Հուլիսի, 2024 in Մշակույթ
37 դիտում


«Իրանի հայկական եկեղեցիներ» գրքի հեղինակն է ճարտարապետ Շերլի Ավետյանը։ Գրքի պարսկերեն-անգլերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել Թեհրանի «Հայ ակումբ»-ում, իսկ հայերեն տարբերակը ընթերցողի դատին էր ներկայացվել հուլիս 2021 թվականին Էջմիածնում։

Ավետյանը որպես իրանահայ և պարսկերեն լեզվի գիտակ հենց ինքն է թարգմանել գիրքը, որը խմբագրել է Աքբար Սաբեր Մոբասերը։ Անգլերեն տարբերակի թարգմանիչն է Կարինե Հարությունյանը։ 

Գրքի հեղինակը 2000 թվականից «Իրանի պատմական եկեղեցիների կենտրոն»-ի տնօրենն է և Իրանի մի շարք հայկական եկեղեցիների ու վանքերի գրանցման համար համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Շուտով Արեւելյան Հայաստանում ևս տեղի կունենա «Իրանի հայկական եկեղեցիներ» գրքի պարսկերեն-անգլերեն տարբերակի շնորհանդեսը։