Մայիսի 1-ին Քարին տակում «Ճինջեխի օր» էր

  • by Western Armenia, 01 Մայիսի, 2024 in Մշակույթ
30 դիտում

Բոլոր տոները հետաքրքիր են յուրովի և ու շատ տարբեր ձևերով են նշվում:

Մայիսի 1-ը Քարին տակ գյուղում տոնվում էր շատ յուրօրինակ ձևով:

 Գյուղում տոնը անվանում էին «Ճինջեխի օր», այսինքն «ճոճանակի օր»: Այդ օրը գյուղի երեխաները և երիտասարդները, ինչու չէ, նաեւ մեծերը հավաքվում էին «կաղնու բաղում», ծառերից կապում հաստ, պինդ պարաններ և ճոճվում էին:

Ճոճվելուց բացի խաղ կար․ կաղնու փայտով պետք է կարողանային կպնել ճոճվողի ոտքերին:

Ճոճվելուց և խաղալուց հետո հավաքվում և “փորձարկում” էին գետի ջուրը:

Բոլորը իրենց տներից ուտելիք էին բերում՝ ով ինչ կարող է, միասին սեղան դնում և իրար հետ «քեֆ անում»: