Մատենադարանի հավաքածուն կհամալրվի երկու բացառիկ ձեռագրով

  • by WesternArmenia, 23 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
202 դիտում

Արեւելյան Հայաստանի կառավարությունը 148,5 միլիոն դրամ է հատկացրել Մատենադարանի համար երկու արժեքավոր հայկական ձեռագիր ձեռք բերելու նպատակով։ Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 22-ի կառավարության նիստում։

Ձեռագրերից առաջինը Սարգիս Պիծակի՝ 1353 թվականին Դրազարկում ընդօրինակած ժողովածուն է, որն ընդգրկում է ճառեր, սրբերի վարքեր և միջնադարյան այլ բնագրեր։ Երկրորդը 1695 թվականին Նոր Ջուղայում Ազարիա գրչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է՝ հարուստ մանրանկարներով։

Ձեռագրերը ներկայումս գտնվում են ավստրիական մասնավոր հավաքածուում։ Դրանց ձեռքբերումը Մատենադարանին հնարավորություն կտա համալրելու հայկական միջնադարյան ձեռագրական և մանրանկարչական արվեստի բացառիկ նմուշների հավաքածուն։ Մյուս երեք ձեռագրերի ձեռքբերման համար նախատեսվում է համահայկական դրամահավաք՝ «Մատյանների տունդարձը» նախաձեռնության շրջանակում։