Մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը. կմասնակցեն 13 երկրների 20 ջութակահարներ

  • by Western Armenia, 06 Հունիսի, 2024 in Մշակույթ
34 դիտում

«Արամ Խաչատրյանի ժառանգությունն անմահ է, այն միաբանում է  մեզ, ինչը, հատկապես, կարևոր է այս դժվարին և ոչ միանշանակ օրերին՝ մեզ բոլորիս համար»:֊Կոմիտասի անվան պանթեոնում Արամ Խաչատրյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց առաջ ասել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։

Լրանում է Արամ Խաչատրյանի 121-ամյակը։ Ծննդյան օրը մեկնարկում է Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը։ Այս տարի մրցույթը կանցկացվի ջութակ մասնագիտական կարգում։ Մասնակցության իրավունք են ստացել 13 երկրների 20 ջութակահարներ։ 

Հունիսի 13-ին կայանալիք գալա համերգի ընթացքում հայտնի կդառնան մրցույթի հաղթողները‚ և տեղի կունենա պարգևատրման արարողությունը։