Միջազգային «Հրանտ Դինք» մրցանակը 18-րդ անգամ կշնորհվի

  • by Editbeglari, 11 Սեպտեմբերի, 2026 in Լուրեր
153 դիտում

Միջազգային «Հրանտ Դինք» մրցանակը այս տարի 18-րդ անգամ կշնորհվի սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը։

Մրցանակը տրվում է անհատների կամ նախաձեռնությունների, որոնք պայքարում են խտրականությունից, ռասիզմից և բռնությունից զերծ, ավելի ազատ ու արդար աշխարհի համար՝ ոգեշնչելով մարդկանց և հույս տարածելով խաղաղության ու համերաշխության ճանապարհին։

Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է Արեւմտեան Հայաստանից  և աշխարհի տարբեր երկրներից երկու անհատի կամ կազմակերպության։ Արարողության ընթացքում «Լույսեր» խորագրի ներքո նաև առանձնացվում են ոգեշնչող անհատներ և նախաձեռնություններ։

2026 թվականի մրցանակաբաշխության ժյուրիի կազմում ընդգրկված են Ասենա Գյունալը, Բերքուն Օյան, Բոնիտա Բենեթը, Բյուլենթ Շըքը, Ջեմալ Քաֆադարը, Ֆարիբա Նավան, Ֆերայ Սալմանը, Հելենա Մալենո Գարսոնը, Կալիպսո Նիկոլայիդիսը, Նաիրա Սուլթանյանը և Ռաքել Դինքը։

2025 թվականին մրցանակը շնորհվել էր Բյուլենթ Շըքին և Իսպանիայից Հելենա Մալենո Գարսոնին։