Մի կտոր Արցախ՝ Մոսկվայի սրտում. պահպանել ինքնության բոլոր շերտերը՝ սա է բովանդակում ցուցադրությունը

  • by Editbeglari, 15 Մայիսի, 2026 in Լուրեր
118 դիտում

https://www.youtube.com/watch?v=arNIeZK7m8k&source_ve_path=OTY3MTQ&embeds_referring_euri=https%3A%2F%2Fwww.aravot.am%2F

ԱրցախTV. Մայիսի 10-ին Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում տերունական աղոթքով և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ բացվել է Արցախին ու նրա հոգևոր մշակութային ժառանգությանը նվիրված մշտական ցուցադրությունը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Մոսկվայում ապրող արցախցիներ, սփյուռքի երևելի ներկայացուցիչներ, Արցախի Ռուսաստանի բարեկամներ։ Արցախը մոռացության չտալ ու պահպանել ինքնության բոլոր շերտերը՝ սա է բովանդակում ցուցադրությունը, որի կենտրոնում Արցախի Հանրապետության քարտեզի մանրակերտն է՝ սրբավայրերով ու աշխարհագրական տեղանուններով։