«Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն

  • by Western Armenia, 19 Հունիսի, 2024 in Մշակույթ
29 դիտում

«Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։ 

Մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող վիշապքարը գտնվում է «Մեծամոր»-ի թանգարանի բակում: Այն հայտնաբերվել է Լճաշեն գյուղի տարածքում: 

Հայկական լեռնաշխարհին հատուկ են վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է  մինչև 5 մետրի. դրանք ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։ Վիշապաքարերը գտնվել են հիմնականում  լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ: Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հնագիտության մեջ։