Մշակույթային ցեղասպանություն

  • by Western Armenia, 04 Նոյեմբերի, 2023 in Մշակույթ
105 դիտում

Բաքուն վաղուց նպատակ ունի իրականացել մշակութային ցեղասպանություն Արցախում և այսօր էլ չի թաքցնում իր այդ ցանկությունը։ Բաքուն նպատակ ունի իրականացել մշակութային ցեղասպանություն Արցախում և այն բոլոր տեղերում, որտեղ հայությունն ունեցել է բնիկ ներկայություն հազարամյակներ շարունակ։ Դա տեղի ունեցավ 1997 և 2006 թվականներ ընթացքում Նախիջևանում և ամբողջովին բնաջնջվեց հայկականության ամեն մի հետք, դա որոշ չափով արդեն սկսվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների հանդեպ, մանավանդ նրանց, որոնք մոտ են ճանապարհաշինարարական գործողություններին՝ հիմնականում գերեզմանոցներ։ Բաքվի ցանկություններից մեկը հայության բարոյալքումն է, որ հայությունն իսպառ մոռանա Արցախի մասին։ Բաքուն հայտարարել է, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հայկական հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար արդեն աշխատանքային խումբ են ստեղծել: Դեռ ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Հադրութի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայտարարել էր․ - «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են։ Ի դեպ, հայկական ակադեմիական միտքը երբեք չի խորշել նաև հայերեն վիմագրերում հիշատակվող Աղվանից, Աղվանք տերմիններից, քանի որ Արցախի և Ուտիքի հայ քրիստոնեական համայնքը Աղվանից եկեղեցու ինտելեկտուալ և վարչական կենտրոնն էր նրա ձևավորման ժամանակներից սկսած: Աղվանից կաթողիկոսները ծագումով հայ էին, խոսում և գրում էին հայերեն և որևէ կարիք չունեին սեփական վանքերի և եկեղեցիների պատերին այլալեզու գրություններ թողնելու: 

Հիշեցնենք, որ ըստ «Զինված բախումների  դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի, յուրաքանչյուր ժողովրդի մշակութային արժեքներին հասցվող վնասը հարված է  ողջ մարդկության մշակութային ժառանգությանը, քանզի յուրաքանչյուր ժողովուրդ իր ներդրումն ունի  համաշխարհային մշակութային բազմազանության մեջ։ Բացի դա, համաձայն 1954թ․-ի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածը նշում է, որ կողմերը պարտավորվում են հարգել իրենց, այնպես էլ  մյուս կողմի տարածքում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն՝ ձեռնպահ մնալով դրանց դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից։ Կողմերը պարտավորվում են նաև արգելել, կանխել և, եթե անհրաժեշտ է, խափանել մշակութային արժեքների գողության, կողոպուտի կամ ապօրինի յուրացման, ինչպես նաև դրանց նկատմամբ վանդալիզմի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում ևս արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և  այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության պայմանագրերի կողմից։