Մշակույթային ցեղասպանություն

  • by Western Armenia, 08 Մարտի, 2024 in Մշակույթ
119 դիտում

2023 թվականի սեպտեմբերին Արցախի տարածքի ամբողջական օկուպացիայից հետո սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում կարելի է հանդիպել տասնյակ տեսանյութերի, որոնք նկարահանվել են ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում: 

Արցախի Ազգային ժողովի շենքի քանդման աշխատանքները ցուցադրող տեսանյութերը համացանց են ներբեռնվել է 2024 թվականի մարտի 3-ին: Տեսանյութերից կարող ենք տեսնել, որ Արցախի ժողովի շենքի ծավալի զգալի մասը քանդված է: Տեսանյութերից մեկում փաստվում է շենքի քանդման աշխատանքների մեկնարկը, իսկ մյուսում՝ արդեն վերջնարդյունքը։ : Արցախի Ազգային ժողովի շենքի միտումնավոր քանդումը պետք է որ եղած լինի փետրվարի վերջին, քանի որ տեսանյութերը ներբեռնվել են համացանց մարտի 3-ին և 4-ին։ Ազգային ժողովի շենքի քանդման մասին ինֆորմացիայի տարածումից հետո, ադրբեջանական հեռուստատեսությամբ ցուցադրվեց շենքի քանդման մասին պաշտոնական տեսանյութը, որտեղ քանդման աշխատանքները մեկնաբանվեցին որպես անջատողականության խորհրդանիշների ավերում, ինչի մեկնարկը տվել էր Իլհամ Ալիևը :