Շառլ Ազնավուրի «Լոտրեկ» մյուզիքլը Երևանի օպերային թատրոնի բեմից ներկայացրեց յուրահատուկ նկարչի հետաքրքիր կյանքի պատմությունը

  • by Western Armenia, 31 Մայիսի, 2024 in Մշակույթ
38 դիտում

Շատերը Շառլ Ազնավուրին ճանաչում են որպես մեծանուն շանսոնյեի, հազարից ավելի սիրված երգերի հեղինակի, փայլուն կատարողի և անկրկնելի արտիստի, սակայն քչերը գիտեն, որ Ազնավուրը նաև մյուզիքլներ է գրել: Այս փաստը բացահայտեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ շանսոնյեի 100-ամյակի առթիվ  մայիսի 24-ին ներկայացնելով նրա գունեղ ու տպավորիչ «Լոտրեկ» մյուզիքլը:

Ազնավուրյան յուրահատուկ երաժշտությամբ, բեմադրական գեղեցիկ լուծումներով, վառ դերասանական խաղով, գունագեղ ու պայծառ զգեստներով մյուզիքլը պատմում է 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Անրի Տուլուզ Լոտրեկի մասին, նկարչի, որն ապրել է հարուստ, հետաքրքիր, բայցև տխուր և դրամատիկ կյանքով: