Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ կստեղծվի հոբելյանական հանձնաժողով

  • by Western Armenia, 30 Հունվարի, 2023 in Մշակույթ
118 դիտում

Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը 2024 թվականին նշելու նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը։ Այս մասին տեղեկացնում է «e-gov.am» կայքէջը։

Վարչապետը հանձնարարել է 6-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: