Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուն՝ «Մոսկվա» կինոթատրոնի բակում 

  • by Western Armenia, 12 Մայիսի, 2023 in Մշակույթ
160 դիտում

Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի բակում ցուցադրվում են Շուշի քաղաքի գորգերի թանգարանի և «Արցախկարպետի» գորգերը:

Արցախյան 44-օրյա պատերազմի վերջին  օրերին՝  Շուշիի քաղաքի անկումից օրեր առաջ, թանգարանում գտնվող ցուցանմուշները, թեև ոչ ամբողջությամբ, բայց հաջողվեց տարհանել: Արցախյան գորգերը փետրվարի 20-ից ցուցադրվում են Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Շուշիի թանգարանն աշխարհում միակն էր, որտեղ գորգերի բոլոր նմուշների ծագումնաբանությունը հստակ է։ Այլ երկրների թանգարաններում ավելի հին և արժեքավոր գորգեր կարող են լինել, բայց դրանց ծագումնաբանությունը հստակ չէ, քանի որ դրանք սկզբնաղբյուրից չեն ձեռք բերվել, մի քանի ձեռք են անցել մինչև թանգարանում հայտնվելը։ Գորգերի հավաքածուն պատկանում է բնիկ արցախցի, մասնագիտությամբ տնտեսագետ-իրավաբան Վարդան Ասծատրյանին: Արցախի այցեքարտը հանդիսացող ձեռագործ գորգերը նրա նախաձեռնողականության շնորհիվ հաջողվել է պահպանել և որպես արցախյան մշակույթ ներկայացնել աշխարհին: Շուշի քաղաքում մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը 80 գորգ էր ներառում, որոնք հնարավոր եղավ փրկել։ Քանակական առումով գորգերի 70%-ը դուրս են բերվել։