Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

  • by Western Armenia, 28 Հունիսի, 2024 in Մշակույթ
49 դիտում

Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ։

Դեսպանությունը նշել է, որ երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են Արամ Խաչատրյանի հանրահայտ ստեղծագործություններ, այդ թվում՝  ‹‹Դիմակահանդես››-ի վալսը, ‹‹Զանգեզուրի քայլերգը››, ‹‹Գայանե›› բալետից հատվածներ և այլն:  

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս բացառիկ համերգի շրջանակներում ՀՀ դեսպանությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Սոլիս թատրոնում ներկայացրեց նաև Արամ Խաչատրյանի՝ 1957 թ. Ուրուգվայ կատարած այցի լուսանկարների ցուցահանդես: