Չինաստանում հետաքրքրված են մշակույթի տարբեր ոլորտներում հայ ժողովրդի թողած խորը հետքով. դեսպան

  • by Western Armenia, 28 Հունիսի, 2024 in Մշակույթ
50 դիտում

Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի է ունեցել «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» խորագրով միջազգային գիտաժողով, որի մասնակիցներն անդրադարձել են երկու հնագույն բարեկամ ժողովուրդների քաղաքակրթական կապերի զարգացման ընթացիկ հարցերին և հեռանկարներին:

Դեսպան Ֆան Յոնը իր ելույթում նշել է, որ Չինաստանում հետաքրքրված են Հայաստանի, հայ ժողովրդի պատմությամբ, մշակույթով, համաշխարհային գիտությունում և մշակույթի տարբեր ոլորտներում թողած խորը հետքով:

Նշել է, որ նախորդ տարի Չինաստանում անցկացվել է մեծանուն Արամ Խաչատրյանին նվիրված ջութակի մրցույթ, կազմակերպվել են մի շարք համերգներ։ 

«Շուտով Հայաստանում նույնպես կանցկացվի Արամ Խաչատրյանին նվիրված ջութակի մրցույթ, որին կժամանեն բազմաթիվ մասնագետներ Չինաստանից»,- տեղեկացրել է նա։

«Հայ և չին ժողովուրդների միջև առաջին շփումները սկսվել են դեռևս 2-րդ դարից: Այդ հարաբերությունները եղել են առևտրական՝ հայերը զբաղվել են մետաքսի առևտրով: Մինչև միջնադարը մեր ժողովուրդն ունեցել է 1500 տարվա պետականություն, սակայն այդ ընթացքում Չինաստանի հետ միջպետական հարաբերություններ չենք ձևավորել: Միայն 1992 թվականից հետո, երբ Հայաստանը դարձյալ անկախացավ, մեր երկրների միջև ստեղծվեցին միջպետական հարաբերություններ»,- այս մասին էլ նշել է ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։