Չինաստանում ներկայացվել է Երեւանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ

  • by Western Armenia, 05 Հունիսի, 2024 in Մշակույթ
22 դիտում

Չինաստանում թանգարանների միջազգային օրը բացվել է «Ծաղկած նռենին՝ Նոյի երկրից» խորագրով ցուցահանդեսը: Ներկայացվել է Երևանի պատմության թանգարանի հավաքածուից 94 բացառիկ ցուցանմուշ՝ 18-20-րդ դդ. ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործություն, սպասք:

Ինչպես տեղեկանում ենք «Հայ-չինական գործընկերության կենտրոն»-ի տարածած հաղորդագրությունից, բացման օրվանից ցուցահանդեսի օրական այցելուների թիվը գերազանցել է 10 հազարը:

Բացման արարողությունից հետո Երևանի պատմության թանգարանի փոխտնօրենը դասախոսությամբ ներկայացրել է Արեւմտյան Հայաստանի և մայրաքաղաքի պատմությունն ու մշակույթը։ 

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 18-ը՝ հայ-չինական մշակութային համագործակցության շղթայում շարունակելով կարևոր ավանդույթները։