Չի քյուֆթե

  • by Editbeglari, 14 Մարտի, 2026 in Լուրեր
170 դիտում

Չի քյուֆթեն արեւմտահայկական ավանդական ուտելիք է, որը պատրաստվում է բարձրորակ հում տավարի մսից (սովորաբար աղացած 3-4 անգամ)` համեմված բլղուրով, սոխով, պղպեղով և կանաչիով: Միսը պետք է լինի շատ թարմ և անյուղ։   Հաճախ մատուցվում է լավարի և հում բանջարեղենի հետ:

Հիմնական բաղադրիչները.

  • Միս: 500 գրամ աղացած տավարի անյուղ միս (սրտամկան կամ ազդրամիս)։
  • Բլղուր: 1-1.5 բաժակ մանր բլղուր (չիչի կյուֆթե)։
  • Սոխ: 2 գլուխ (մանրացված կամ քերիչով անցկացրած)։
  • Համեմունքներ: Չիման (կումին), կարմիր և սև պղպեղ, աղ, կանաչի (սամիթ, մաղադանոս, ռեհան)։ 

Պատրաստման եղանակը.

  1. Մանր բլղուրը թրջել քիչ քանակությամբ տաք ջրով և թողնել 15-20 րոպե, մինչև ուռչի:
  2. Միսը 3-4 անգամ աղալ մսաղացով, մինչև դառնա համասեռ զանգված:
  3. Խառնել միսը, ուռչած բլղուրը, մանրացված սոխը և համեմունքները:
  4. Ձեռքերը պարբերաբար թրջելով սառը ջրով (կամ ձիթայուղով), երկար և ուժեղ տրորել (հունցել) զանգվածը, մինչև այն դառնա պլաստիկ և սկսի փայլել։
  5. Ձևավորել քյուֆթաներ (սովորաբար երկարավուն կամ գնդիկների տեսքով) և մատուցել թարմ կանաչիով, լիմոնով և ձիթայուղով։