Պատերազմների հետևանքով տուժում են մշակութաստեղծ ազգերը․ Կարինե Հակոբյան

  • by Western Armenia, 13 Դեկտեմբերի, 2022 in Մշակույթ
129 դիտում

Western Armenia TV-ի եթերում  լրագրող Ռոզա Կաճեթցին և  մշակութաբան Կարինե Հակոբյանը քննարկեցին մշակութային թեմաներ, մասնավորապես խոսելով հակամշակութային այն ուղղվածությունից, որը ձևավորվում է մեր տարածաշրջանում։ Մշակութաբանը նշեց, որ տեղի ունեցող պատրեազմներն ու ագրեսիան մշակութային կյանքի նվազման արտահայտումն է, որի արդյունքում տուժում են մշակութաստեղծ ազգերը, իսկ բարբարոս ցեղերը շարունակում են իրենց զավթիչ գործողությունները։ Տիկին Հակոբյանը ներկայացրեց նաև մշակութային ցեղասպանության հետևանքները Արևմտյան Հայաստանի տարածքում և դրանից դուրս։Անդրադառնալով դպրոցներում ուսուցանվող մշակութային բաղադրիչին,  նշեց որ այսօր դպրոցներում այդ առումով իրավիճակը այդքան էլ լավ չէ և երեխաները թերի են ուսուցանվում ու ծանոթանում իրենց մշակույթին։

https://youtu.be/Uem2nP99KIM