Պոլսում նշվել է Զարեհ Խրախունու ծննդյան 100-ամյակը

  • by WesternArmenia, 22 Հոկտեմբերի, 2026 in Լուրեր
186 դիտում

Պոլսի Նարեկյան սրահում տեղի է ունեցել ժամանակակից արևմտահայ պոեզիայի կարևորագույն ներկայացուցիչներից մեկի՝ Զարեհ Խրախունու ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսություն։ Միջոցառմանը ներկա է եղել  հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը՝ հոգևորականների ուղեկցությամբ։

Հանդիսության ընթացքում Հայաստանից ժամանած գրականագետներ Ռուզաննա Առաքելյանը, Սուրեն Դանիելյանն ու Քնարիկ Աբրահամյանը ներկայացրել են բանաստեղծի գրական վաստակն ու ստեղծագործական առանձնահատկությունները՝ նրա ժառանգությունը դիտարկելով ժամանակաշրջանի գրական և մշակութային համատեքստում։

Ծրագրում ընդգրկված էին նաև երաժշտական կատարումներ՝ հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից, ինչպես նաև Զարեհ Խրախունու խոսքերով գրված երգեր։ Ընթերցվել են նաև բանաստեղծին նվիրված գրական ուսումնասիրությունների հատվածներ։

Միջոցառման ավարտին պատրիարք Սահակ Բ Մաշալյանը ողջունել է կազմակերպիչների նախաձեռնությունը՝ կարևորելով արժանավոր բանաստեղծի անունն ու գրական ժառանգությունը մեծարելու աշխատանքը։