Ջավախքի Գանձա գյուղում նկարահանված «Այնտեղ կրակ է վառվում» վավերագրական ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է Շվեյցարիայի, Կանադայի, Լեհաստանի, Հայաստանի և Վրաստանի կինոփառատոններում՝ արժանանալով բարձր գնահատականների։
Կանադահայ ռեժիսոր Մարլեն Էդոյանի ֆիլմը պատմում է Ջավախքի երեք հայ երիտասարդների կյանքի, ընտրությունների և երազանքների մասին՝ ներկայացնելով նաև տարածաշրջանի հայկական ինքնությունն ու մշակութային ժառանգությունը։
