Ջութակահար Արա Մալիկյանը համերգը նվիրում է Կոմիտասի 155-ամյակին

  • by Western Armenia, 03 Հունիսի, 2024 in Մշակույթ
31 դիտում

Աշխարհի լավագույն ջութակահարներից մեկը՝ Արա Մալիկյանը, իր երևանյան համերգը նվիրում է Կոմիտասի 155-ամյակին: Արտիստը համերգից առաջ այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, շրջել թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին։

Խոստովանել է՝ կարծում էր, որ բավականին լավ գիտի Կոմիտասի թե՛ կենսագրությունը, թե՛ երաժշտությունը, սակայն պարզվել է՝ դեռ շատ բան կա, որ պետք է իմանալ: Նրա խոսքով՝ թեեւ Կոմիտասը շատ է ճամփորդել, սակայն նրա երաժշտությունը շատ հայկական եւ ժողովրդական է:

Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը: