Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը Եվրոպական կինոակադեմիայի անդամ է դարձել

  • by Western Armenia, 11 Մայիսի, 2024 in Մշակույթ
19 դիտում

 «Թևանիկ», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը» և մի շարք այլ ֆիլմերի հեղինակ Ջիվան Ավետիսյանը դարձել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ:

 Այս մասին ռեժիսորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի՝ իր անձնական էջում արված գրառմամբ: 

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է դառնալ Եվրոպական կինոակադեմիայի անդամ: Սա տարիներ շարունակ անդադար աշխատանքի, իմ հայրենիքի, ընտանիքի ու աշխատանքի նկատմամբ ունեցած պատասխանատվության զգացման ուղղակի արդյունքն է։  Որպես կինոռեժիսոր իմ գլխավոր միտումն է եղել պատմել իմ հայրենիքի մասին, ներկայացնել Արցախն ու Հայաստանը և օգնել հայկական կինոյի առաջխաղացմանն ամբողջ աշխարհում»,-նշել է նա:

Ավետիսյանն ընդգծել է, որ աշխատում է մի շարք կինոնախագծերի վրա, որոնցով նպատակ ունի հարթել իր հետագա ուղին դեպի ավելի մեծ ձեռքբերումներ, քանի որ շատ ավելին է պետք անել աշխարհում՝ էական փոփոխությունների հասնելու համար։