Սեբաստիայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել

  • by Western Armenia, 02 Ապրիլի, 2024 in Մշակույթ
31 դիտում

Վերջերս Սեբաստիայում  վաճառքի է հանվել Հաֆիք գավառի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

 Այդ դեպքի կապակցությամբ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության Մարդինի պատգամավոր Ժորժ Ասլանը հարցում է ուղարկել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։

Այդ մասին հայտնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։

Աղբյուրի համաձայն՝ Ասլանի հարցման մեջ մասնավորապես նշված է․

 «-Դուք տեղեկություն ունե՞ք եկեղեցու՝ համացանցի միջոցով վաճառքի հանվելու մասին, որն արտացոլվել է մամուլում։

-Ճի՞շտ է այն ենթադրությունը, թե վերոհիշյալ եկեղեցու սեփականության իրավունքը մի հասարակ անձի է պատկանում։ Եթե ճիշտ է, ապա ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում է եկեղեցու սեփականության վկայականը տրվել մի անձի։

-Քանի՞ եկեղեցի և վանք կա, որոնց սեփականության իրավունքը պատկանում է Ձեր նախարարությանը։ ԱԶԿ-ի իշխանության ժամանակաշրջանում անձանց անցած կամ վաճառքի հանված եկեղեցիների և վանքերի թիվը որքա՞ն է։

-Որևէ աշխատանք կատարո՞ւմ եք՝ եկեղեցիների, վանքերի և այլ կրոնական հաստատությունների՝ անձանց կողմից վաճառքն արգելելու ուղղությամբ։

-Աշխատանքներ արվու՞մ են կամ արվելու՞ են՝ սեփականության իրավունքն անձանց տրված եկեղեցիների և վանքերի տերերի դեմ՝ այդ կրոնական հաստատությունները վերադարձնելու ուղղությամբ»։