Սերգեյ Վարդանյանի հեղինակությամբ հրատարակվել է «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» գիրքը

  • by Western Armenia, 18 Հունվարի, 2023 in Մշակույթ
88 դիտում

Երևանում լույս է տեսել հայ ազգագրագետ, բանահավաք, համշենագետ Սերգեյ Վարդանյանի «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» մենագրությունը։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնվելով Սերգեյ Վարդանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեղեկութունների վրա։

Ըստ հեղինակի՝ այս զվարճապատումի ամենահին տարբերակը 1860 թ. գրառվել է Շուշիում: Բոլոր պատումների բնագրերը տպագրվել են մենագրության «Բնագրեր և թարգմանություններ» բաժնում:  Հեղինակը հավելում է, որ սույն գրքում հայ բանագիտության մեջ առաջին անգամ քրիստոնյա և իսլամ հայերի բանահյուսությունը համեմատելու փորձ է արվում: Նաև առաջին անգամ է, որ մեկ գրքում մեկտեղվում են սյուժետային ընդհանրություններ ունեցող շուրջ 40 զվարճապատումներ: