Սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թողարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է

  • by Western Armenia, 15 Հունիսի, 2024 in Մշակույթ
38 դիտում

Արեւելյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանի առաջին նվագախումբն է, որն ալբոմ է թողարկել աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։

Նվագախմբից հայտնում են՝ «Ազնավուրիանա» խորագրով ալբոմը նվիրված է Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին։ Այն ներկայացնում է Ազնավուրի մշտարդի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար։

Ստեղծագործությունների գործիքային տարբերակները Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի հետ։ Գաղափարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է: 

Ալբոմում տեղ են գտել Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները, ընդհանուր առմամբ ներառված է 15 կատարում։ Ձայնագրման աշխատանքները կատարվել են Երևանում և Փարիզում։ 

Առաջիկայում ծրագրվում է նաև ունենալ համերգային տեսագրություն, որտեղ Շառլ Ազնավուրի մի քանի նոր, ինչպես նաև՝ ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները կներկայացվեն համերգային տարբերակով։ 

Ալբոմի ձայնագրությունն իրականացվել է 10-ակի գրեմմիակիր հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի կողմից, ով ներկայացնում է «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը։