Ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

  • by Western Armenia, 09 Փետրվարի, 2024 in Մշակույթ
88 դիտում

Ազգային ուտեստների պահպանության նպատակով ստեղծվել է «Ուտեստների շտեմարան»

«Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» շտեմարանում նոր ենթաբաժին է ավելացել «Ուտեստների շտեմարան» վերնագրով, որը կազմվել է Հայաստանի համայնքներում ՝ ուտեստների նախնական գույքագրման արդյունքում։ 

Գործընթացին մասնակցել են Արևելյան Հայաստանի 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրեր, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ: Գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։ Գույքագրմանը մասնակցել են պետական և հասարակական կազմակերպություններ, ուտեստի ոլորտի մասնավոր ձեռնարկություններ և անհատներ։ Գույքագրման նպատակն էր ՝ հավաքագրել ներկայում Հայաստանի  համայնքներում կենսունակ ազգային ուտեստները՝ ոչ միայն ապահովագրելու ժառանգության այդ ձևի  պահպանությունն ու փոխանցումը, այլև ՝ կենսունակությունը, տարածումը և հանրահռչակումը: Այն կնպաստի նաև գաստրո֊զբոսաշրջությանն զարգացմանն ու համայնքների տնտեսական առաջընթացին ու կայունությանը: Գործընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով «Ուտեստների շտեմարանը» շարունակաբար կհամալրվի նոր տեսակներեվ  և ուտեստների մասին տեսանկարահանումներով՝ նպաստելով ազգային կերակրատեսակների մասին հասարակության իրազեկմանը, պահպանությանն ու կիրառմանը։