Ստեփանակերտի՝ Անդրանիկի փողոցում տեղադրված քանդակներն այլեւս չկան

  • by Western Armenia, 23 Փետրվարի, 2024 in Մշակույթ
55 դիտում

՞Հայքի մշակույթ՞֊ի Օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հայտնում է, որ ամենօրյա պարբերականությամբ բազմաթիվ փաստեր են արձանագրվում՝ օկուպացված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության առնչությամբ:

«Հայքի մշակույթ»-ի օմբուդսմենի գրասենյակի գործընկեր Մխիթար Կարապետյանը հերթական անգամ ահազանգեց, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից’ ադրբեջանցի զավթիչների կողմից հրապարակած տեսանյութում, վանդալիզմի հետքեր են նկատվում: 

Խոսքը’ փետրվարի 13-ին, յութուբում հրապարակած տեսանյութի մասին է: “Մեր գրասենյակի կողմից կատարելով տեսանյութի ուսումնասիրություն՝ ակնհայտ դարձավ, որ այս անգամ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհը դարձան Ստեփանակերտի՝ Անդրանիկի փողոցում տեղադրված քանդակները: Այս ամենը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը”: