Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել

  • by Western Armenia, 02 Հուլիսի, 2024 in Մշակույթ
45 դիտում

Արեւելյան Հայաստանի Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել, հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը։

Նշվում է, որ Գնդեվազ գյուղում պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13–14 րդ դդ թվագրվող խաչքարը։

«Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13-17-րդ դդ թվագրվող գերեզմանոցի տարածքում։ Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ առկա են հարթ ու սեղանաձև տապանաքարեր, մահարձաններ և խաչքարեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, մարզային ծառայության աշխատակիցները կիսագետնաթաղ խաչքարեր են բարձրացրել նաև Ռինդ բնակավայրի գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։