Վաքըֆլըում՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի տոնակատարություն

  • by Editbeglari, 17 Օգոստոսի, 2026 in Լուրեր
129 դիտում

Արեւմտեան Հայաստանի  Սամանդաղի շրջանի միակ հայկական գյուղ՝ Վաքըֆլըն, հյուրընկալել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին նվիրված ավանդական տոնակատարությունը։

Վաքըֆլըի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագը գլխավորել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Բ Մաշալյանը և Անատոլիայի հայկական համայնքների հոգևոր տեսուչ Ավետիս Թաբաշյանը։ Արարողությանը մասնակցել են Հայաստանի և արտերկրի տարբեր համայնքներից ժամանած հայեր։

Պատարագի ընթացքում հնչել են շարականներ, հավատացյալները աղոթել և մոմեր են վառել։ Սահակ Բ Մաշալյանն իր քարոզում ընդգծել է Վաքըֆլըում հայկական մշակույթի և ավանդույթների պահպանման կարևորությունը՝ նշելով, որ գյուղը շարունակում է մնալ հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր կենտրոն։

Պատարագից հետո համայնքին բաժանվել է սուրբ հաց։ Եկեղեցու բակում շարունակվել է ավանդական տոնական հավաքը․ պատրաստվել է հարիսա, կատարվել է օրհնության աղոթք, ապա համայնքի անդամներին բաժանվել են նոր քաղված խաղողն ու հարիսան։

Տոնակատարությունը ևս մեկ անգամ ընդգծել է Վաքըֆլըի հայկական համայնքի՝ իր հոգևոր, մշակութային և ավանդական ժառանգությունը պահպանելու շարունակական ջանքը։