Վրաստանի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի համարն  ամբողջովին նվիրված է հայ գրականությանը

  • by Western Armenia, 17 Հունիսի, 2024 in Մշակույթ
29 դիտում

Վրաստանի ամենահեղինակավոր հասարակական-գրական ամսագրերից մեկի՝ «Արիլի»-ի 2024 թվականի հերթական համարը  ամբողջովին նվիրված է հայ գրականությանը՝ դասական գրողներից մինչեւ ժամանակակից։
Համարում տեղ են գտել հայ դասական և ժամանակակից գրողների, այդ թվում` Նարեկացու, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններ, հայ-վրացական հասարակական-գրական կապերին վերաբերող հոդվածներ և հարցազրույցներ։

Համարը լույս է տեսել Վրաստանում Արեւելյան Հայասատանի դեսպանության և Վրաստանում Արեւելյան Հայասատանի պատվավոր հյուպատոս Գիորգի Մաիսուրաձեի աջակցությամբ:

Ամսագիրը գրողների գրական-հասարակական միավորում է, որը նախ լույս է տեսել գրական շաբաթաթերթի ձեւաչափով, ապա տարիների ընթացքում վերածվել է գրական ամսագրի։ «Արիլի»-ը Վրաստանում լույս է տեսնում 1994 թվականից, հիմնականում ծառայելով վրաց գրականության հանրահռչակմանը։