Վրացական հեղինակավոր ամսագիրն այս տարվա իր առաջին համարն ամբողջությամբ նվիրել է հայ գրականությանը

  • by Western Armenia, 13 Ապրիլի, 2024 in Մշակույթ
51 դիտում

Վրաստանում  լույս է տեսել հեղինակավոր հասարակական-գրական «Արիլի» ամսագրի 2024թ. առաջին համարը, որն ամբողջովին նվիրված է հայ գրականությանը։

Համարում տեղ են գտել հայ դասական և ժամանակակից գրողների, այդ թվում` Նարեկացու, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Գրիգոր Զոհրապի, Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործություններ, հայ-վրացական հասարակական-գրական կապերին վերաբերող հոդվածներ և հարցազրույցներ։ Հայ գրականությունն իր ժողովրդի նման է։ Այն արարվել է աշխարհի գրեթե բոլոր ծագերում, ուր հատկապես՝ 1915թ.-ի’ Հայերի դեմ իրականացված  ցեղասպանությանը նախորդած ու հաջորդած տարիներին, գաղթել է հայը՝ ձևավորելով նույն գրականության երկու ճյուղ՝ արևմտյան ու արևելյան։ Բայց, ըստ էության, արևելյանն ու արևմտյանն էլ իրենց մեջ տարբերություններ են ներառում ու դրանով առավել հարստացնում հայ գրական միտքը։