Տերյանական օրը Ջավախքում

  • by Editbeglari, 21 Հուլիսի, 2026 in Լուրեր
130 դիտում

Հուլիսի նախավերջին հանգստյան օրը Ջավախքի Գանձա գյուղում, 1967 թվականից պահպանվող ավանդույթի համաձայն, նշվեց Վահան Տերյանի ավանդական օրը՝ համախմբելով մեծ քնարերգուի արվեստի բազմաթիվ երկրպագուների Վրաստանից և Հայաստանից։

Տոնական օրը մեկնարկեց Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված հոգևոր արարողությամբ, որից հետո պաշտոնյաներն ու հյուրերն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան՝ ծանոթանալով բանաստեղծի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնող ցուցադրությանը։

Տոնակատարության գլխավոր մասը տեղի ունեցավ Գանձայի դաշտավայրում, որտեղ ելույթ ունեցան Նինոծմինդայի երգի ու պարի համույթները, անհատ կատարողներն ու ասմունքողները։ Տերյանի պոեզիան և ազգային երգն ու պարը հերթական անգամ Գանձայում ստեղծեցին տոնական և հիշարժան մթնոլորտ։