Տոլմա՞, թե՞ խինկալի․ Դիլիջանում անցկացվելու է «Միմինո» փառատոնը

  • by Western Armenia, 20 Հունիսի, 2024 in Մշակույթ
48 դիտում

Տոլմա՞, թե՞ խինկալի, միսն ավելի համեղ է խաղողի տերևի՞, թե՞ խմորի մեջ փաթաթած։ Կես կատակ, կես լուրջ այսպիսի քննարկումներ են ունենում հայ և վրացի խոհարարները կարևորագույն փառատոնին պատրաստվելիս։ 

Հունիսի 22-ին արդեն 2-րդ անգամ Դիլիջանում անցկացվելու է հայ-վրացական խոհանոցային ու մշակութային կոլորիտն ապահովող «Միմինո» փառատոնը։ 

Այն մեկ հարկի տակ համախմբելու է Արեւելյան Հայաստանի ու Վրաստանի խոհարարներին, որոնք մրցելու են իրենց խոհարարական հմտություններով։ Պրոֆեսիոնալ ժյուրին էլ գնահատելու է նրանց աշխատանքը։

Նպատակը ուտեստների առանձնահատկությունները ճանաչելի դարձնելն է լայն հանրությանը։

Փառատոնի շրջանակում 45 տաղավարում առանձին-առանձին կներկայացվեն ինչպես հայ-վրացական խոհանոցի ուտեստները, այնպես էլ տեղի բնակիչները հնարավորություն կունենան վաճառելու գյուղական բերքն ու բարիքը, ձեռքի աշխատանքը։