Հայազգի, Էմմիի քառակի մրցանակակիր ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» լիամետրաժ վավերագրական ֆիլմն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ՝ հասարակական խնդիրների լուսաբանման համար» մրցանակին՝ ԱՄՆ-ի Օհայո նահանգի Չագրին Ֆոլս քաղաքում հոկտեմբերի 6-11-ը անցկացված Չագրինի վավերագրական ֆիլմերի փառատոնում։
Ֆիլմն անդրադառնում է Արցախի տասնամսյա շրջափակմանը, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններին և ավելի քան 120 հազար հայերի բռնի տեղահանմանը։
Կինոնկարը հայ ժողովրդի ճակատագրին նվիրված ռեժիսորի եռագրության վերջին մասն է։ Նախորդ երկու ֆիլմերն են՝ «Ցեղասպանության որբերը» և «1915 թվականի կանայք», որոնք ցուցադրվել են նաև ամերիկյան PBS հեռուստաալիքով։
